Description: 1910 ԿՈՒԿՈՒՆԵԱՆ Վերջին Օրերս Սախալինում KUKUNYAN Sakhalin Exiles ARMENIAN Fedayi Title: "My Last Days in Sakhalin" ("Վերջին Օրերս Սախալինում" / "Verjin Orers Sakhalinum") Author(s)/Editor(s): Sargis Kukunyan (Ս. Կուկունեան) Language(s): Armenian (Հայերեն) Publisher: Printing House of S. T. Shahbaghian (Տպարան Ս. Թ. Շահբաղեանի) Place: Baku, Azerbaijan (Բագու, Ադրբեջան); Year: 1910; Pages: IV, 7-94 Cover: Hardcover; Sizes: 13.5(W)x19(H) cm; Copies: Limited Condition: Good Antique Condition: General age wear, cover and end papers replaced. Original cover pasted onto new hardback. Signature, some marks & stains on title page. A few minor tears. Minor stains throughout. Overall, internally clean; well kept and well preserved pages. For more information regarding book's condition- check provided images or ask us. Item's Code: LA-1956 ABOUT: Very rare and unique, limited edition, 1910, historical autobiography of Sargis Kukunian in Sakhalin. Sarkis Kukunyan was a member (one of the founders/ starters) of the Armenian national liberation movement; he was arrested by the Russian government in 1895 and sent to Siberia (Sakhalin). He took part in the Russo-Japanese War from 1904 to 1905. This autobiography is his account on his life and sufferings in Sakhalin. With 2 portraits of Sarkis Kukunian. -------------------------------------------------- "Վերջին Օրերս Սախալինում" Ս. Կուկունեան Հեղինակը գրքում նկարագրում է իր կյանքը և տառապանքները Սախալինում *Հայ Յեղափոխութեան պատմութեան մէջ Կուկունեանի արշաւանքը զէնքի միջոցով հայ ժողովուրդին պատիւը պաշտպանելու իր տեսակին մէջ առաջին փորձը կը հանդիսանայ: Այս յանդուգն փորձը արդիւնքը կարելի է նկատել 1880ական թուականներու մարտաշունչ խանդավառութեան, յատկապէս՝ Կովկասի հայութեան եւ ռուսական համալսարաններու հայ ուսանողութեան մօտ: Արդէն իսկ ծնունդ առած էին յեղափոխական միութիւններ, ինչպէս՝ «Միութիւն Հայրենասէրների»ն Ս.Փեթերսպուրկի մէջ (ցարական Ռուսիոյ մայրաքաղաք) եւ «Երիտասարդ Հայաստան»ը Թիֆլիսի մէջ. անոնք թռուցիկներով եւ ինքնազարգացման խումբերով ապագայ ազատագրական շարժումին ենթահողը կը պատրաստէին: Այս միութիւնները գործիչներ ղրկած էին Արեւելահայաստան, ուսումնասիրելու ժողովուրդին վիճակը եւ իրենց վերադարձին ահազանգ հնչեցուցած՝ պարզելով հայ ժողովուրդին կրած հալածանքներն ու զանգուածային ջարդերը: Այս լուրերը լայն արձագանգ գտած էին յատկապէս երիտասարդութեան մօտ եւ Արեւմտահայաստան անցնելու շարժում մը ստեղծուած էր հոն յեղափոխական գործունէութիւն տանելու համար: Այս հայրենասէր երիտասարդներէն էր Սարգիս Կուկունեան... Սարգիս Մովսեսի Կուկունյան (1863, հունվարի 23 -1913, նոյեմբերի 26), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Ծնվել է Նիժ գյուղում (այժմ` Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում)։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1885-ին), Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Օգնել է Կարապետ Եզյանին` «Պետրոս Մեծին հարաբերությունները հայ ազգին հետ» (ռուսերեն, 1898) վավերագրական ժողովածուն կազմելիս։ Արևմտյան Հայաստանն ազատագրելու գործին մասնակցելու նպատակով մեկնել է Կովկաս, կազմակերպել 78-հոգանոց զինված ջոկատ։ 1890-ի սեպտեմբերին Կուկունյանի ջոկատը Կարսի մարզից փորձել է անցնել Արևմտյան Հայաստան, սակայն սահմանի մոտ անհավասար մարտի է բռնվել թուրք սահմանապահների հետ, նահանջել ռուսական սահման, որտեղ ձերբակալվել է և հանձնվել իշխանություններին։ Ցարական դատարանը Կուկունյանին դատապարտել է 20 տարվա բանտարկության և աքսորել Սախալին։ 1905-ին ընդհանուր ներմամբ ազատվել է։ 1906-ին վերադարձել է ծննդավայր. 1909-ին մատնությամբ ձերբակալվել է, երեք ամսից ազատվել, 1910-ին նորից ձերբակալվել։ ՀՅԴ-ն կազմակերպել է Կուկունյանի փախուստը Ելիզավետապոլի բանտից, այնուհետև կրկին ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա տաժանակրության։ Մահացել է Օրյոլի բանտում։ Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE * (see Terms below)- We operate our business from our 2 locations (main one in Pasadena, CA, USA & the 2nd one in overseas), thus, based on the item's availability and/or buyer's location (country), your purchased item will be shipped from either of our offices/storage. This particular item will be shipped from our overseas office, so please give a little more time for delivery. VISIT OUR EBAY STORE AGAIN- SINCE WE ADD NEW BOOKS & OTHER ITEMS REGULARLY! ADDITIONAL INFO Սարգիս Մովսեսի Կուկունյան (հունվարի 23, 1863 - նոյեմբերի 26, 1913, Օրյոլի բանտ, Օրյոլ, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է 1863 թվականի հունվարի 23–ին Նուխի գավառի Նիժ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում), մի չքավոր ուտի[փա՞ստ] ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի տեր–թոդիկյան դպրոցում, ապա 1877 թվականին ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ուշիմ ու աչքաբաց Սարգիսին վիճակված չէր ավարտել ճեմարանական դասընթացը: 1883 թվականին տեղի ունեցած աշակերտական խռովությունների պատճառով ճեմարաանից հեռացվեցին շուրջ 80 աշակերտ, որոնց թվում էր 6–րդ դասարանցի Սարգիսը, ով դեռ կրում էր Ավետիսյան ազգանունը: Էջմիածնից Սարգիսը գնում է Երևան, փորձում մտնել Ուսուցչական սեմինարիա, բայց չի հաջողվում: Հորեղբոր աջակցությամբ նա տեղափոխվում է Թիֆլիս, մտնում զինվորական դպրոց: Այստեղ նա երկար չի մնում և, թողնելով զինվորական դպրոցը, փորձում է ընդունվել Թիֆլիսի Ներսիսյան դպրոց: Սակայն վերջինիս ղեկավարությունը Գևորգյան ճեմարանի վարչության կողմից արդեն տեղեկացված էր արտաքսվածների մասին: Այդ ժամանակ նա դիմում է ներկայացնում Կուկունյան ազգանունով և ընդունվում Ներսիսյան դպրոց: 1884 թվականին մեկնում է Բաքու և մասնավոր դասեր տալիս: Շուտով, թողնելով Բաքուն, մեկնում է Սանկտ Պետերբուրգ և ուսումը շարունակում տեղի համալսարանում, որտեղ, տարվելով հայրենասիրական գաղափարներով, շուտով դառնում է Պետերբուրգի հայ ուսանողության կենտրոնական դեմքերից մեկը: Ուսանելուն զուգընթաց Ս. Կուկունյանն ազատ ժամերին շուրջ մեկ տարի զբաղվում է զինավարժությամբ իր ընկերներ Կոստանդին Լիսինյանի և Ռուբեն Հովհաննիսյանի հետ: Այստեղ էլ Ս. Կուկունյանը համակվում է Արևմտյան Հայաստան տեղափոխվելու գաղափարով: Սարգիս Կուկունյանի ու նրա համախոհների գործունեության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում և իր աջակցությունը հայտնում Կարապետ Եզյանը, որը խիստ պահպանողական գործչի համբավ ուներ: Սարգիս Կուկունյանը օգնել է Կարապետ Եզյանին՝ կազմել «Պետրոս Մեծին հարաբերությունները հայ ազգին հետ» (1898թ.) վավերագրական ժողովածուն։ Կարապետ Եզյանը Սարգիս Կուկունյանին առաջարկում է գնալ Պարսկաստան, այնտեղ անցնել ծառայության, ստանալ խանի տիտղոս, իր` Եզեանի աջակցությամբ հաստատվել թուրք–պարսկական սահմանների մոտ, և, բավականաչափ ուժ հավաքելուց հետո կազմակերպել շարժումներ Վասպուրականում: Բայց Կարապետ Եզյանի ծրագրի կենսագործումը երկարատև ժամանակ էր պահանջում, իսկ Սարգիս Կուկունյանը շտապում էր օր առաջ նետվել պայքարի ասպարեզ: Եվ, ահա, 1890 թվականի մայիսին մի քանի երիտասարդների գլուխ անցնելով, Սարգիս Կուկունյանը գալիս է Թիֆլիս: Այստեղ Կոջոր ամառանոցում նա հանդիպում է «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: Վերջինս նրան խորհուրդ է տալիս հրաժարվել Կարապետ Եզյանի առաջարկած ծրագրից, որը երկար ժամանակ էր պահանջում: Փոխարենը Գրիգոր Արծրունին առաջարկում է Կովկասում կազմավորել խումբ, տեղափոխվել Արևմտյան Հայաստան և «Հայկական դատին» միջազգային ճանաչում տալու համար կատարել մի քանի հարձակումներ: Իսկ «Դեյլի նյուս» թերթի թղթակից Ֆից-Ջերալդը խոստանում է թղթակցություններով հասարակական կարծիք ստեղծել մեծ տերությունների մեջ: Թիֆլիսում, այնուհետև Ալեքսանդրապոլում տեղի է ունենում խմբի համալրում: Խմբին են միանում Ռուբեն Դերձակյանը, Հովսեփ Մովսիսյանը, Եփրեմ Դավթյանը, Արամայիս Ազնավուրյանը, Արշակ Գավաֆյանը, Սարդար Ավետիսյանը, Աբրահամ Տեր-Անդրեասյանը, Ստեփան Ստեփանյանը (Բալաջան), Մեսրոպ Վարդանյանը և ուրիշներ: Խմբի անդամները տեղակայվում են Կարսի մարզի Բերնա, Չորուք, Շադևան, Արմուդլի գյուղերում և զբաղվում զինավարժությամբ: Օգոստոսի 14-ին Կարսի Ճալա գյուղի ձորում Սարգիս Կուկունյանի հանձնարարությամբ սպանվում է մշեցի Հակոբ գալֆա Սարկավագը (Հակոբ Տեր-Ղևոնդյան), որը Կուկունյանի օգնականն էր և տարաձայնություններ ուներ վերջինիս հետ: Նույն օրը Սատաշանյան բաժանմունքի կողմից Չորուք գյուղում խմբի անդամներից մեկը սպանվում է, իսկ 6-ը` ձարբակալվում: Միևնույն ժամանակ Թիֆլիսում հրավիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սահմանադիր ժողովը» որոշում է ուժ տալ և միաժամանակ ղեկավարել Կուկունյանի արշավախմբի նախապատրաստական աշխատանքները, բայց Արևմտյան Հայաստանից Հովսեփ Արղությանի և Մարտիրոս Մարգարյանի վերադարձից հետո ՀՅԴ-ն փոխում է իր դիրքորոշումը Կուկունյանի արշավախմբի հանդեպ և հանձնարարում է Կարսում գտնվող Մարտին Շաթիրյանին` հետաձգել արշավանքը, որևհետև ռուսական ժանդարմերիան մանրամասն տեղյակ է Կուկունյանի խմբի մարտիկների տեղակայման վայրերի, նրանց զինվածության, Արևմտյան Հայաստան անցնելու մտադրության և այլնի մասին: Մարտին Շաթիրյանի, Հովսեփ Արղությանի, Կոստանդին Խատիսյանի և Սիմոն Զավարյանի բոլոր ջանքերը` հետաձգելու Կուկունյանի արշավախմբի սահմանանցումը, անցնում են ապարդյուն: Հետևելով Գրիգոր Արծրունու` հնարավորինս շուտ Արևմտյան Հայաստան տեղափոխվելու հորդորներին` Սարգիս Կուկունյանն իր 107 հոգուց բաղկացած խմբով սեպտեմբերի 23-ի գիշերը Սաաթվերան գյուղի վերնամասով անցում է Արաքս գետն ու ափով ուղղվում դեպի Չիչակլու կիրճը: Թոփրակկալեի թուրքական կայազորի հրամանատարությունն ու ռուս սահմանապահներն արդեն տեղյակ էին խմբի նպատակի մասին: Իսկ Երկրի խորքերը տանող լեռնալանջերը ծածկված էին քրդական աշիրեթներով: Սահմանանցումից շատ չանցած խումբը երեք կողմից շրջապատվում է թուրքական ուժերով, իսկ չորրորդ կողմից` ռուսական սահմանի երկարությամբ կանգնած էին ռուս սահմանապահները: Սկսվում է կռիվ, որը տևում է մինչև երեկո: Երեկոյան թուրքերը նահանջում են Ալաշկերտ: Առանց սննդի և ռազմամթերքի մնացած խումբը որոշում է վերդառնալ ռուսական սահման: Խումբը իջնում է Արաքսի հովիտը, անցնում գետը և հանգիստ է առնում Խառ գյուղի այգիներում, որտեղ էլ Կաղզվանի գավառապետի օգնական Կուգուշևի և նրան օգնության եկած ռուսական 154-րդ գնդի զինվորների կողմից խմբի անդամների մի մասը ձերբակալվում է, իսկ մյուս մասը, կռվով ճանապարհ բացելով, հեռանում՝ խուսափում ձերբակալությունից: Ձերբակալվածներին 25 օր Կաղզվանի բանտում պահելուց հետո` հոկտեմբերի 23-ին շղթայակապ փոխադրում են Կարսի բանտ: Այն միտքը, թե իրենց այսօր-վաղը ազատ կ'արձակեն, խմբի անդամներին զերծ է պահում փախուստի մտքից: Հակառակ այս սպասումների` ցարական իշխանությունները խմբի անդամների հանդեպ ընդունում են խստագույն վճիռներ` նրանց մեղադրելով, , սպանության, ավազակության և իշխանությանը դիմադրելու մեջ’’: Երկու տարի տևած նախաքննությունից հետո` 1893 թ. ապրիլի 7-ին Կարսում սկսվում է 43 ձերբակալվածների դատավարությունը, որտեղ ձերբակալվածներից 16-ը ազատ են արձակվում, իսկ 26-ը դատապարտվում են, որոնցից Սարգիս Կուկունյանը դատապարտվում է 20, խմբի անդամներից 19-ը` 15, 1-ը` 12, 4-ը` 8, 1-ը` 3 տարվա տաժանակիր աշխատանքի: Թիֆլիսի վերաքննիչ ատյանը 1893 թ. մայիսի 26-ին, իսկ սենատը 1894 թ. հունվարի 28-ին անփոփոխ են թողնում Երևանի շրջանային դատարանի որոշումը: 1895 թ. մարտի 1-ին բանտարկյալները շղթայակապ աքսորվում են Սիբիր: Չնայած Կուկունյանի արշավանքը գործնականում ձախողվեց, բայց արևելահայերի շրջանում առաջ բերած աննախադեպ ոգևորության և, , դեպի Երկիր’’ գաղափարախոսության տարածման առումով Կուկունյանի արշավանքը կարևոր դեր խաղաց: Բանտարկյալ Սարգիս Կուկունյանը կամավոր մասնակցում է 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմին: Սրա շնորհիվ Սարգիս Կուկունյանն ազատվում է բանտարկությունից և իր հայազգի կնոջ հետ, որի հետ ծանոթացել էր Սախալինում, վերադառնում է Կովկաս: 1906 թ. օգոստոսին Կուկունյանն արդեն Թիֆլիսում էր, իսկ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին վերադառնում է իր հայրենի գյուղը՝ Նիժ։ Այստեղ Կուկունյանը ձեռնամուխ է լինում սոցիալական պայքարին՝ հանուն աղքատների բարօրության ընդդեմ հարուստ գյուղացիների։ Նա անդամակցում է 1907 թ. սեպտեմբերից Նիժում իր գործունեությունը ծավալած «Գյուղացիական միություն» ընդհատակյա կազմակերպությանը։ 1908 թվականից հեղափոխականների հանդեպ Կովկասում ծայր առած քաղաքական բռնաճնշումները չանտեսեցին նաև Սարգիս Կուկունյանին։ Մեղադրվելով «Գյուղացիական միությանն» անդամակցության մեջ՝ 1909 թ. փետրվարի 6-ին նա Բաքվում դարձյալ ձերբակալվում է և հինգ տարով աքսորվում Ռոստով։ Բայց, ընկերների օգնությամբ Կուկունյանն ազատվում է վարչական աքսորից և 1909 թ. վերջերից կրկին աշխատանքի է անցնում Բաքվում։ 1910 թ. հոկտեմբերի 15-ին Նիժում ձերբակալվում են ութ հոգի։ Նրանց մոտ հայտնաբերվում են ռումբեր և այլ զենքեր։ Իշխանությունները նրանց ճանաչում են որպես հեղափոխականներ, որոնք իբրև Կուկունյանի հրահանգով Բաքվից եկել էին Նիժ՝ պատժելու համար գյուղի վաշխառուներին։ 1910 թ. հոկտեմբերի 18-ին Բաքվում Սարգիս Կուկունյանը ձերբակալվում է արդեն երրորդ անգամ։ 1911 թ. նոյեմբերի 11-ին Գանձակում կայացած դատական վարույթում Թիֆլիսի դատական պալատը, չնայած իրենց հետ կապ չունենալու ամբաստանյալների պնդումներին, Սարգիս Կուկունյանին դատապարտում է 15 տարվա տաժանակրության: Տարբեր տարիների ազատազրկման դատապարտվեցին նաև խմբի ձերբակալված մյուս անդամները։ 1912 թ. փետրվարի 4-ին ՀՅԴ անդամների աջակցությամբ Սարգիս Կուկունյանը փախչում է Գանձակի բանտից։ Սակայն, փախուստից 17 օր անց նա կրկին ձերբակալվում է Նոր Բայազետ գավառի Նորադուզ գյուղում և վերադարձվում է Գանձակի բանտ։ 1913 թ. մարտի 9-ին Կուկունյանն իր երեք ընկերների հետ հայցում է Թիֆլիսի դատական պալատի արդարադատությունը, սակայն, ապարդյուն։ Դատավճիռը համարելով վերջնական՝ Սարգիս Կուկունյանին տեղափոխեցին Ռուսաստանի Օրիոլ քաղաքի բանտը: Երկարատև աքսորը, բանտային ծանր պայմաններն, ի վերջո, կատարեցին իրենց սև դերը։ Tags: armenia, armenian, armenians, arminia, arminian, armyani, armeniya, armyanin, l'Arménie, l'arménien, les Arméniens, Armenien, Hay, Haykakan, Hayastan, Hayastani, Hayots, Patmutyun, Badmutyun, Yeghern, Eghern, Genocide, 1915, Massacre, Kars, Marash, Zeitun, Erzerum, Mush, Van, Musa-Ler, Musa-Dagh, Mousa-Ler, Mousa, Musaler, Turkey, Turkish, Turks, Ottoman Shipping: Worldwide (due to problems with shipments to some counties, we do not ship to those countries). We do not recommend to ship to PO Boxes. We ship only by Regular Registered Air Mail (please do not ask us to use other methods for shipments). Upon request, we will provide you with tracking #. Shipping Fee: Flat Fee (different prices for USA & for Int'l- check the details). Estimated Delivery Time: We ship items once a week. Shipments may take 2 to 4 weeks (depending on buyers' locations) from the shipment date. However, from our experience you may get your item sooner than 4 week (usually in 12-15 business days). Still, up 4 week considers normal. Item Location: Some of our items listed on eBay, we have in California, USA (main office), however for Worldwide Shipping Convenience, most of our items we keep in our 2nd- overseas office/ storage. This is the reason that for all of our items we ask up to 2-4 weeks for delivery. This item is not located in our USA office, so the delivery of this item may takes longer than domestic (inside USA) shipment. We shipped once a week. If the listed Book/Other Item is USED: Please bear in mind that you are buying a used book/item and it sold AS IS. In our listing, we do our best to describe any issues or defects (if any) that we know about the item. By Bidding, You Are Agreeing To Our Terms And Conditions. Feel Free To Email Us With Any Questions Prior To Bidding. We prefer PayPal. Please respond to our Winning Bidder Notification within 3 days and make sure that we receive your payment within 7 days. If payment isn't received within this time period, the order will be revoked and a Non-Paying Bidder alert will be filed to request a fee refund for re-listing the item again. Sure, if you contact us ahead of time we can work out any necessary special arrangements. DO NOT DUPLICATE OR COPY! Template Made By: © InkFrog.com Auction Templates, Logos, Store fronts and more! inkfrog terapeak
Price: 169.99 USD
Location: USA or-
End Time: 2024-12-11T19:17:09.000Z
Shipping Cost: 6.99 USD
Product Images
Item Specifics
Return shipping will be paid by: Buyer
All returns accepted: Returns Accepted
Item must be returned within: 14 Days
Refund will be given as: Money Back
Subject: History
Topic: Armenia
Original/Facsimile: Original
Binding: Hardcover
Special Attributes: 1st Edition, Limited Edition
Place of Publication: Azerbaijan
Year Printed: 1910
Author: Sargis Kukunyan
Region: Europe
Language: Armenian
Country/Region of Manufacture: Azerbaijan